Եռօրյա ճանապարհորդություն. Գյումրի

Մարտի 29-ից 31-ը անցկացրինք Գյումրին բացահայտելով։ Ես Գյումրիում էի չորրորդ անգամ, բայց այս անգամը յուրահատուկ էր։ Առաջին անգամ էի երեք օրով` գիշերակացով, մնում Գյումրիում և փորձում բացահայտել Գյումրիի ամեն մի անկյունը։ Ինձ համար նշանակալից վայրերն էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիան, գլխավոր հրապարակը, Օազիսի այգին, Ասլամազյան քույրերի ցուցասրահը, Մինաս Ավետիսյանի թանգարանը, սև բերդը։

Նկարաշարը`

Երեք օր այցելելով ակադեմիա հասցրի ծանոթանալ ուսանողների և դասախոսների հետ, կատարեցի ճեպանկարներ քանդակի արվեստանոցներում։ Նաև ներկայացրի հետազոտական աշխատանքս Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում և ստացա խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started