Այցելություն Ժողովրդական Արվեստի թանգարան

Հունվարյան ճամբարի ընթացքում ես գրանցվեցի ընկեր Վարդանի ջոկատում: Ճամբարը սկսեցինք մեր հետագա քայլերը ծրագրելով: Պարոն Օրդուխանյանի հետ հանդիպումից հետո, ունեցանք թանգարանային այցելություն:

Հունվարի 13-ին ճամբարային օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով՝ պարերով, երգերով: Հետո մեր ճամբարային ջոկատով ընկեր Վարդանի և ընկեր Աննայի ուղեկցությամբ այցելեցինք Ժողովրդական Արվեստների թանգարան: Թանգարանային այցը շատ տպավորիչ էր, այնտեղ մենք տեսանք 200 տարվա արժեքավոր աշխատանքներ՝ քանդակներ, գորգեր, սկուտեղներ, տարազներ, զարդեր և այլ զարմանահրաշ փորագրությամբ իրեր: Ցուցադրությունը կոչվում էր «Հողի գաղտնիքը»: Շնորհիվ թանգարանի անձնակազմի՝ ամեն ինչ դարձավ էլ ավելի տպավորիչ: Պարոն Գրիգորը ամեն ինչ այնքա՜ն պարզ ու հասկանալի էր ներկայացնում, մեզ հետ շփվել-զրուցելով, մեզ հարցեր տալով, կենդանի, ուսուցողական․․․Ամեն ինչին ծանոթանալուց հետո թանգարանի դաշնամուրի մոտ նստեց ընկեր Աննան, ում նվագակցությամբ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի մեր ճամբարական ընկերների հետ կատարեցինք պարերգ, որը տպավորեց նաև թանգարանի ողջ անձնակազմին: Հարուստ գիտելիքների պաշարով թանգարանից վերադարձանք կրթահամալիր, որտեղ՝ Մարմարյա սրահում մեզ էր սպասում ավետիսներով հին նոր տարվա համերգը՝ լի սեբաստացի ճամբարականներով: Շատ ուսուցողական այցելություն էր, իսկ մեր ջոկատի յուրաքանչյուր օրը դառնում է ավելի հետաքրքիր և արդյունավետ:

5 responses to “Այցելություն Ժողովրդական Արվեստի թանգարան”

  1. […] սովորողների լուսաբանումները՝ -Մերի Խաչիկյան -Ալլա Թադևոսյան -Ասյա Բանդուրյան -Միլենա […]

    Like

  2. […] սովորողների լուսաբանումները՝ -Մերի Խաչիկյան -Ալլա Թադևոսյան -Ասյա Բանդուրյան -Միլենա Շահրամանյան -Ֆեյսբուքյան […]

    Like

  3. […] սովորողների լուսաբանումները՝ -Մերի Խաչիկյան -Ալլա Թադևոսյան -Ասյա Բանդուրյան -Միլենա Շահրամանյան -Նաիրա Ազատյան […]

    Like

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started