Posted in Գրականություն

Ես գնացի, մի օր կվերադառնամ (երևի)

Երկար մտածեցի ու որոշեցի չգրեմ: Չգրեմ ու ձեզ չտանջեմ: Ոմանք կարդում էին ու հասկանում, ոմանք ուղղակի աչքերն էին «վազեցնում» տողերի վրայով, իսկ ոմանք էլ չէին կարդում:

Լավ, ի՞նչ է փչել այս հեղինակի գլխին, որ որոշել է չգրել: Հեղինակի գրելու պատճառը ձեզ հետ անկեղծ լինելն էր, իսկ հիմա հեղինակն իր հետ չի կարողանում անկեղծ լինել, բայց այդ հետաքրքիր էակը դեռ չի կորցրել իր անկեղծությունը՝ դրա համար էլ որոշել է վերջին խոսքեր գրել՝ իբրև հաջողություն: Հավատացեք, բոլորին չէ, որ բախտ է վիճակված լսել «հաջողություն» հրաժեշտից առաջ, շատերն ուղղակի գնում են ու թողում սպասումներով: Պիտի բոլորս շնորհակալ լինենք, բայց չցավեցնեն մեզ: Պիտի գտնենք շնորհակալ լինելու արժանիքներ և նոր շնորհակալություն հայտնենք: Իդեպ շնորհակալությունը մեզ ավելի շնորհքով է դարձնում: Հավատավատացեք, դուք՝ իմ կարդացողները, արժանի եք, որպեսզի ձեզ հետ անկեղծ լինեմ և շնորհակալություն հայտնեմ ինձ վստահելու ու կարդալու համար, քանի որ ժամանակը թանկ է, իսկ դուք ձեր ժամանակը կիսում եք ինձ հետ: Հուսամ մի օր կվերադառնա ձեր «անկեղծ» հեղինակը ու ձեզ կուրախացնի իր վերադարձով: Ես գնացի, մի օր կվերադառնամ(երևի):)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s